Միայն քեզ հետ

( 4 ձայն ) 

Մինչ կփակես դռներն ու կհեռանաս

և հավիտյան կայրես կամուրջը քո անհաս:

Լոկ երեք բառ կարող է մեզ փրկել հիմա.

դա սրտիս ձայնն է, որ երբեք լուռ չի մնա:

Խոսքերս այս, խնդրում եմ քեզ, մի անտեսիր

և հավիտյան սիրուս խոստումն ընդունիր:

Լոկ մի ժպիտդ ինձ նոր կյանք է բերելու,

Եվ իմ սիրտն անվերջ քեզ սա է ասելու.

Միայն քեզ հետ

իմ մենությունը ես թողնում եմ ետևում

ու քո ջերմ շողերի մեջ սիրուն տրվում:

Միայն քեզ հետ եմ ապրում,

Ազատ ճախրում, նոր կյանք եմ արարում:

Միայն քեզ հետ

ամայանում են արցունքները, կորում անհետ,

և ձայնս նոր հզորությամբ դառնում է երգ:

Միայն քեզ հետ եմ ժպտում

ու վերևից լոկ միայն սերդ եմ խնդրում: 

Samo Alex.

Որբուկը

( 5 ձայն ) 

 

Տեղ տուր, մամ ջան,
Տեղ տուր ես էլ կողքիդ պառկեմ,
Հողը դառնա փափուկ վերմակ իմ կիսավեր հոգու համար…

Մանրամասն...

Ճակատագիր, օրինաչափություն, թե՞…

( 10 ձայն ) 

 

Երևի ճակատագիր: Արդյո՞ք ճակատագիր համարել այն ամենը, ինչ կատարվում է յուրաքանչյուրիս հետ:

Մանրամասն...

Լռի՛ր, խոսքերն ավելորդ են

( 10 ձայն ) 

 

Լռիր՝ խոսքերն ավելորդ են,
Եկ միայն այս պահին իրար նայենք,
Մեր ապրած օրերը միայն կարոտ են,
Եվ պետք չէ այլևս օգնություն փնտրենք:

Մանրամասն...

Ես դերասան եմ

( 8 ձայն ) 

 

Ես դերասան եմ,
Գուցե ոչ հմուտ,ես դա չեմ հերքում,
Ինքս էլ գիտեմ,միշտ կարտասանեմ,
Որ վատ եմ խաղում,

Մանրամասն...

Կյանքը՝ հանրախանութ…

( 9 ձայն ) 

 

Հիմա, երբ կյանքը մի մեծ հանրախանութ է, ու ամեն բան դարձել է ծախու, կգտնե՞մ գեթ մի անկյուն, որն իր աղտեղությամբ դեռ չի ապականել «մեծն շահը»… Հիմա, երբ անգամ սերն ու երջանկությունն են դարձել վճարովի, ես կգտնե՞մ գեթ մի մերկ հոգի, որին չի դյութել «մեծն շահը»…

Մանրամասն...

Աշնան քամին

( 4 ձայն ) 

 

Աշնան քամին է հիմա շրջում
Լքված ու դատարկ պուրակում այն հին,
Ուր սիրող սրտերն իրար էին հանդիպում,
Աշխարհից թաքուն` մութ գիշերին: 

Մանրամասն...

Ողջունում ենք Ձեզ NorMitq.am Երիտասարդական պորտալում. Մեզ և մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
Ծանոթացեք մեր նոր բաժիններին. Իմանալ ինչպես, Կյանքը սոցցանցերում.

Հիմնական | Երիտ News  | Դեսից-Դենից | Սեռահասուն կյանք | Անցուդարձ | Իսկ Դուք գիտե՞ք | Նոր Թոփ | Այս օրը | Վիդեոդասեր | Համակարգչային ծրագրեր | Ռեֆերատներ | Ֆիքսված կադրեր | Smile Page | Երիտասարդ գրողներ | Սիրված գրողներ| Թևավոր խոսքեր | Հորոսկոպ


 

Developed by
Friday the 24th. Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Գոռ Գեղամյանին.
Copyright 2012

©

Powered by Joomla! and Top rated online poker sites