Այո, նրանք օտարամոլ են, բայց արդյո՞ք նրանց կարելի է անվանել հայրենիքի դավաճաններ, մի՞թե նրանք հայրենասեր չեն: Հայրենիքի դավաճան նրանց անվանելը միանշանակ սխալ է, իսկ ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա այն կա նրանց մեջ: Նրանք սիրում են իրենց հայրենի երկրի հողն ու ջուրը, նրա հիասքանչ բնությունը, քարակոփ լեռները, գեղատեսիլ անտառները, նրանք հարգում են նրա դարավոր պատմությունը, հպարտանում նրա տարած հաղթանակներով, խոնարհվում այդ հաղթանակների համար մարտնչած քաջերի առջև: Մի՞թե հայրենասեր համարվելու համար սրանից ավելի ինչ-որ բան է հարկավոր: Գուցե պակասու՞մ է սերը իրենց երկրի կառավարության, օրենքի, ԱԺ-ի և նախագահի նկատմամբ: Ծիծաղելի կլիներ դա հավելել:

Եվ ի՞նչ, ինչո՞վ են տարբերվում այս օտարամոլ երիտասարդները մյուս հայրենասերներից: Մի բանով միայն. նրանք չեն ցանկանում զոհել իրենց նպատակներն ու ցանկությունները հանուն այդ սիրո: 

«Գիտեք ինչ կա, այն մարդը, ով օր ու գիշեր քրտնաջան աշխատում է հանքերում և նպաստում մեր երկրի արդյունաբերության զարգացմանը ստանում է համեստ աշխատավարձ, որը բավարարում է միայն առօրյա ամենաանհրաժեշտ ծախսերի համար: Բայց նա չի գնահատվում, նրան չեն ասում. «ով հայրենասեր»: Դրան հակառակ մեկ ուրիշն, ով ապրում է արտերկրում, կատարում չնչին աշխատանք և վարձատրվում առատորեն մի բարի գործ է անում իր երկրի համար և դրանով ճանաչվում: Բոլորն ասում են ՝ նա հայրենասիրության մարմնացումն է»,- սա ցավալի իրականությունն է, որը հաճախ են օրինակ բերում օտարամոլները: Հենց սա է նրանց նման կողմնորոշվածության պատճառներից մեկը. «Մեր երկրում մեզ արժանվույնս չեն գնահատում»: Մյուս պատճառներից մեկն էլ հնարավորությունն է: Արտերկրում նրանք ունեն ավելի մեծ հնարավորություն լավ կրթության, բարձր աշխատավարձով աշխատանքի կամ բարեկեցիկ կյանքի համար: Նրանք հավատում են իրենց պայծառ ապագային: 

Իզուր չէ իտալացի հայտնի գրող Ալֆրեդո Պանձինին ասել. «Աստվածային պատանեկությունը միշտ հավատացել է, ինչպես հավատում է և այսօր, որ աշխարհը շուռ տալը դժվար գործ չէ»: 

Այս միտքը գրողն արտահայտել է դեռևս մեկ դար առաջ, բայց այն ընդհանուր առմամբ պահպանել է իր ճշմարտացիությունը: Այսօր հայ երիտասարդությունը չի հավատում, որ կարող է փոխել աշխարհը, կամ իր երկիրը, բայց հավատում է, որ իր համար բարեկեցիկ կյանք ստեղծելն ամենևին էլ անհավանական չէ: Եվ այդ բարեկեցիկ ապագան մեր օտարամոլ երիտասարդները կապում են արտերկրի հետ ՝ ուսում արտասահմանում, աշխատանք արտասահմանում…

Մի գուցե նրանք ճիշտ են մտածում, մի գուցե իսկապես արտասահմանում բարեկեցիկ կյանքի հնարավորությունն ավելի մեծ է, գուցե լույսերն այնտեղ ավելի վառ են: Բայց պետք չէ մոռանալ նաև, որ շատ լուսավորությունը մթնշաղից վատ է առավել: Շատ լուսավորության մեջ չես գնահատում ունեցածդ, շատ շքեղության մեջ այլևս չես զգում նրա ներկայությունն ու վայելքը, շատ օտարության մեջ կորցնում ես այն միակ բանը, որն իսկապես քոնն է ՝ քո հայրենիքը…

Աննա Սաֆարյան.

Կայքից օգտվելու կանոնները.

...Գալդ բարի Օձի տարի....


 

Ինչ է գրում հայկական ինտերնետը.

Ողջունում ենք Ձեզ NorMitq.am Երիտասարդական պորտալում. Մեզ և մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
Ծանոթացեք մեր նոր բաժիններին. Իմանալ ինչպես, Կյանքը սոցցանցերում.

Հիմնական | Երիտ News  | Դեսից-Դենից | Սեռահասուն կյանք | Անցուդարձ | Իսկ Դուք գիտե՞ք | Նոր Թոփ | Այս օրը | Վիդեոդասեր | Համակարգչային ծրագրեր | Ռեֆերատներ | Ֆիքսված կադրեր | Smile Page | Երիտասարդ գրողներ | Սիրված գրողներ| Թևավոր խոսքեր | Հորոսկոպ


 

Developed by
Wednesday the 19th. Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Գոռ Գեղամյանին.
Copyright 2012

©

Powered by Joomla! and Top rated online poker sites