
Ինքնասպանության միջոցներն են՝ կախվելը, խեղդվելը, խորտակվելը, թունավորումները, բարձրությունից ցատկելը, նետվելն ընթացող տրանսպորտային միջոցների տակ, ինքնահրկիզումը, սովամահությունը, ջրազրկումը, անոթների վնասումը, որովայնով առաջ ընկնելը սուր կտրող գործիքի վրա, էլեկտրականության կիրառումը...
Ինքնասպանության դրդապատճառներն են՝
- Անձնական խնդիրները՝ անարդարություն իր նկատմամբ, բացարձակ անհաջողություն հակառակ սեռի մեջ, նոր մարմնում վերածնվելու ցանկություն, դժբախտ սեր, մերձավորի մահ, չհասկացվածություն, միայնակություն, համասեռամոլություն:
- Աշխատանքային խնդիրները՝ բռնություններ, կյանքի իմաստի կորուստ, բացակայություն:
- Ֆինանսական խնդիրները՝ մասնագիտական կամ ստեղծագործական չիրականացված ծրագրեր:
- Այլ խնդիրներ՝ երջանկության զգացումն այլևս չզգալու մտորումներ, հիասթափություն կյանքից, հոգեկան հիվանդություններ, հարկադրված ինքնասպանություն, նման օրինակների կրկնօրինակում:
Տարբեր հասարակությունների, մշակույթների ու կրոնների վերաբերմունքն էլ է տարբեր ինքնասպանության ու ինքնասպանների հանդեպ:Ճապոնիայում դա պատվի գործ է, բայց Հայաստանում և ընդհանրապես քրիստոնյա երկրներում ինքնասպանությունը մեծ մեղք է:Հարազատները հաճախ նույնիսկ չեն հայտնում, որ մահացածն ինքնասպան է եղել, դա թաքցնում են ու մահվան մեկ այլ դեպք հրամցնում:
Կան մարդիկ, որ ինքնասպանության փորձ են կատարում՝ ուշադրություն գրավելու համար:Երբ լսում ես, որ ինչ-որ մեկն արդեն իններորդ անգամ է փորձում իրեն սպանել, հենց այդպես էլ մտածում ես, որովհետև սա արդեն, ներեցե՛ք, "անլուրջ" է: Որոշները կարող են ինքնասպանությանը պատրաստվել մի քանի տարի և ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ընդհանրապես ուշադրություն չգրավեն, նույնիսկ կորչում են, որ մահանան բոլորից հեռու. այդ ընթացքում նրանք սովորաբար կարգավորում են իրենց գործերը, լուծում են բոլոր խնդիրները,աշխատում են վերականգնել կամ բարելավել հարաբերություններն ընկերների, հարազատների և նույնիսկ թշնամիների հետ:Նրանց վարքագիծը կարելի է համեմատել մահացու հիվանդի վարքի հետ, նրանք էլ են սպասում իրենց մահվան և վերաիմաստավորում են իրենց կյանքի վերջին հատվածը: Գուցե մարդ որքան շատ է առնչվում ինքնասպանության հետ, այնքան շատ է մտածում դրա մասին:
- Հետ
- Առաջ >>







