Սրճարան ամպեռի մեջ

( 4 ձայն ) 

 

Ճապոնիայի Հոկայդո կղզում գտնվող Տոմամու հանգստյան գոտում գործում է բացառիկ սրճարան, որն իր այցելուներին հնարավորություն է տալիս ժամանցն անցկացնել ամպերի մեջ, այս արտահայտության լրիվ իմաստով։

Ինչպես նշում է Oddity Central-ը, սրճարանը գտնվում է լեռան գագաթին՝ ամպերից էլ վեր, իսկ ցած նայելու դեպքում այցելուների առաջ բացվում է աննկարագրելի տեսարան՝ ամենուր ճերմակ ամպեր են, որոնք հեքիաթային տեսարան են ապահովում։ «Ունկայի» սրճարանի անվանումը թարգմանաբար նշանակում է «ամպերի ծով»։ Այս վայրը տարիներ շարունակ հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկների է գրավում, ովքեր ցանկանում են զգալ ամպերից վեր մի բաժակ սուրճ խմելու հաճույքը։

Թեյը , սունկը և գինին չեզոքացնում են մանրէները

( 5 ձայն ) 

 

Թեյը մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է, որը դարերի ընթացքում ոչ միայն չի մոռացվել, այլև դարձել է ավելի գործածական: Ըստ չինական լեգենդի, թեյն առաջին անգամ գործածության մեջ է դրել Շեն Նուն կայսրը ( մ.թ.ա .12-րդ դար ): Թեյը նախապես օգտագործվել է որպես դեղամիջոց , ապա ամենօրյա ըմպելիք: Այն Չինաստանից այլ երկրներ , այդ թվում Եվրոպա է թափանցել 1559 թվականին հոլանդացի ծովագնացների միջոցով:

Այսօր աշխարհում կան թեյի հարյուրավոր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր որակական բարձր հատկանիշներով: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այս ըմպելիքը գիտնականների ուսումնասիրության առարկան է: Հարվարդի համալսարանի գիտնականները յուրօրինակ գիտական թեյախմություն էին կազմակերպել, որի արդյունքում պարզվեց, որ թեյի բաղադրության մեջ կան նաև այնպիսի «շնորհալի» տարրեր, որոնք սպանում են մանրէները և այլ վնասակար , ախտածին նյութեր: 

Նման տարրեր ոչ պակաս քանակությամբ առկա են նաև սնկի ու գինու բաղադրության մեջ: Գինին ունի նաև այլ օգտակար հատկություններ: Մասնավորապես, հայտնի է, որ գինու բաղադրության մեջ պարունակվող ռեսվերատրոլը պաշտպանում է սրտանոթային համակարգը, կարող է օրգանիզմից դուրս մղել թունավոր օրգանական նյութերը: Այդ դերը լավագույնս կատարում է չոր գինին, սակայն օգտագործելուց առաջ պետք է հիշել, որ «գինի-դեղը» պետք է խմել չափավոր, յուրաքանչյուր օր :

Մանրէասպան հատկություններ ունի նաև սունկը: Իհարկե, սա չի նշանակում, որ այս կամ այն հիվանդության դեպքում պետք է դեն նետել բժշկի նշանակած դեղատոմսերը և դրանց փոխարեն օրական լիտրերով թեյ ու գինի խմել կամ կգ-ներով սունկ ուտել: Պարզապես արժե իմանալ, որ ըստ Հարվարդյան գիտական եզրակացության, որ թեյասերների իմունային համակարգն այս կամ այն հիվանդությունը հաղթահարում է վեց անգամ արագ, քան սրճամոլներինը, իսկ օղի խմողները ավելի լավ է անցնեն գինուն, բայց չչարաշահեն. օրական 1-2 բաժակից ավելի չխմել: Ինչ վերաբերում է սնկին, լավ կլինի այն օգտագործել ոչ միայն տարվա համապատասխան եղանակին, այլ ամբողջ տարվա ընթացքում: 

Քրիստինե Մարտիրոսյան.

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի աղոթքը

( 11 ձայն ) 

 

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Բամբասելն էլ է լավ

( 14 ձայն ) 

 

Գիտնականները պարզել են, որ բամբասանքները ունեն նաև դրական կողմեր: Ըստ նրանց առանց բամբասանքների չի կարող լինել հետաքրքիր կյանք:

Նրանք խորհուրդ են տալիս բոլոր տնօրեններին ՝չփորձեն կանխել բամբասանքները, որովհետև դրանք թարմացնում են մարդկանց և ավելացնում աշխատուժը : Բացի այդ բամբասանքները օգնում են ,որ աշխատակազմը լինի համերաշխ: Բացակաների մասին բամբասելը աշխատանքի լավ ավարտի մի մասն են ապահովում: 

Ուրիշներին քննարկելիս յուրաքանչյուր ոք իրեն զգում է աշխատակազմի մի մասնիկը, նոր տեղեկություններ է իմանում ,ցույց է տալիս իր հումորի զգացումը և այլ դրական կողմեր է ցւցադրում: Սակայն , երբ բամբասանքի թեման դառնում է միևնույն մարդը ,աշխատանքային ոլորտում անխուսափելի են դառնում վեճերն ու բախումները:

Նելլա Սիմոնյան,

Fast Food-ը հարուստների համար

( 13 ձայն ) 

 

Միջին հարստության տեր մարդիկ ավելի շատ են ուտում fast food քան աղքատները:

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները,վերլուծելով հինգ հազար ամերիկացիների տվյալներ, պարզել են, որ աճող եկամուտներին զուգահեռ՝ մարդիկ սկսում են ավելի հաճախ ուտել fast food: Նաև կան վարկածներ, որ fast food-ն առաջացնում է կախվածություն: Մարդիկ անկախ իրենց կամքից՝ ռեֆլեքսորեն օգտվում են fast food-ից՝ գիտակցելով կամ առանց գիտակցելու դրա հետևանքները:

Սուսաննա Օհանյան.

Չինաստանում մահապատժի է ենթարկվում 3 անգամ շատ մարդ

( 11 ձայն ) 

 

Amnesty International ընկերության տվյալների համաձայն Չինաստանում մահապատժի է ենթարկվում ավելի 3 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի մյուս երկրներում, միասին վերցրած:

Օրինակի համար նշենք ոչ այնքան հեռավոր 2008 թ.-ը, երբ Չինաստանում մահապատժի է ենթարկվել 1718 մարդ: Սակայն դա միայն պաշտոնական տվյալներով: Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 6 հազարի: 

Աշխարհի ամենամեծ օրգանիզմը

( 16 ձայն ) 

 

Ինչ եք կարծում, որն է ամենամեծ օրգանիզմը: Հավանաբար Ձեզնից շատերը կպատասխանեն, որ այդ օրգանիզմը կետն է: Սակայն, եթե այդպես պատասխանեք, Դուք չարաչար կսխալվեք:

Պարզվում է, որ աշխարհի ամենամեծ օրգանիզմը հասարակ սնկային օրգանիզմն է: ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում գտնվող սնկային այս օրգանիզմը տարածված է ավելի քան 1 հա տարածքում: Այս հսկայական գոյացությունը արդեն 1000 տարեկան է, և գիտնականների հաշվարկներով կապրի դեռ երկար տարիներ:

Այսպիսով, երկրագնդի ամենամեծ օրգանիզմը ամենահասարակ սնկային օրգանիզմ է:

Ողջունում ենք Ձեզ NorMitq.am Երիտասարդական պորտալում. Մեզ և մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
Ծանոթացեք մեր նոր բաժիններին. Իմանալ ինչպես, Կյանքը սոցցանցերում.

Հիմնական | Երիտ News  | Դեսից-Դենից | Սեռահասուն կյանք | Անցուդարձ | Իսկ Դուք գիտե՞ք | Նոր Թոփ | Այս օրը | Վիդեոդասեր | Համակարգչային ծրագրեր | Ռեֆերատներ | Ֆիքսված կադրեր | Smile Page | Երիտասարդ գրողներ | Սիրված գրողներ| Թևավոր խոսքեր | Հորոսկոպ


 

Developed by
Sunday the 26th. Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Գոռ Գեղամյանին.
Copyright 2012

©

Powered by Joomla! and Top rated online poker sites