Dj eGo vs Anna Klimko
( 10 ձայն )
Երեկ, Օպերա ակումբում տեղի ունեցավ երկար սպասված Dj-ների մենամարտը: Ինչպես գիտեք մենամարտում էին Dj eGo-ն, ով ներկայացնում էր Հայաստանը, և Anna Klimko՝ Ուկրաինան ներկայացնող Dj-ը:

«Մենամարտը» անցավ հիասքանչ: Օպերա ակումբում հավաքվել էր ակումբային երաժշտություն սիրող ողջ երիտասարդությունը: Բոլորը սպասում էին անկրկնելի երաժշտական երեկոյի. բոլորի սպասելիքներն արդարացան, քանի որ երեկոն իրոք ստացվեց: Երկու բարձր մակարդակի Dj-ները չէին զիջում միմյանց, նրանք ուղղակի այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որը բառից բուն իմաստով իր նմանը դեռ չէր ունեցել Հայաստանում:
Միմյանց փոխարինող ռիթմերըտևեցին ավելի քան 3 ժամ, ինչից հետո, մենամարտը դադարեցվեց. մեր հյուրըինքնաթիռի պատճառով այլևս չկարողացավ շարունակել: Չնայած այս հանգամանքի, այսօրվա մենամարտը կարելի է հաշվել ոչ ոքի, կամ նշել որ հաղթեց բարեկամությունը, հիասքանչ երաժշտությունն ու բարձր տրամադրությունը: Հաճելի կլինի, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումները ունենան շարունակական բնույթ. մեր երիտասարդները դեմ չեն լինի տարեկան մի քանի անգամ ներկա գտնվեն նման կազմակերպված միջոցառումների:
Շնորհակալություն Dj eGo-ին այս մենամարտը կազմակերպելու համար: Նրա շնորհիվ Հայաստան եկավ Ուկրաինայի առաջատար Dj-ներից մեկը. Ցանկանում ենք, որ սա կրի շարունակական բնույթ և կազմակերպվի մեր հայ մյուս առաջատար Dj-ների կողմից. Միջոցառման նկարներին կարող եք ծանոթանալ մեր Facebook-ի և Odnoklassnik-ի էջերում:
Կայքից օգտվելու կանոնները.







